Մեր մասին

Հայաստանում ամենամեծ` ՎԱՍԱԲԻ Ճապոնական սուշի ռեստորանը, Ձեզ է հրավիրում ճաշակելու ճապոնական և եվրոպական խոհանոցի ամենատարբեր ուտեստներ:

Ծառայելով ճապոնական մշակույթին և առասպելական խոհարարական մշակույթին՝ մենք փորձում ենք արդարացնել մեր այցելուների սպասելիքները՝ յուրաքանչյուր ուտեստին ստեղծագործական հպում կատարելով։

Փորձելով դառնալ լավագույն ընտրությունը մեր հաճախորդների համար՝ մենք մշտապես ապահովում ենք բարձրակարգ սպասարկում, բարձր որակ և հաճելի միջավայր, որը կարող է յուրաքանչյուրին մտովի տեղափոխել Ճապոնիա և զգացնել տալ վերջինիս ոգին և շունչը։

Մենք հավատում ենք, որ այն ընտրությունները, որոնք մենք անում ենք՝  ինչ ուտել, ինչ ծագում ունի և պատրաստման որ տարբերակը նախընտրել, անմիջական և հզոր ազդեցություն ունեն անհատների, համայնքների և շրջակա միջավայրի առողջության վրա: